Լրահոս

19.03.2014 15:47


Նախարարն այդպես էլ չի ասել, թե ինչ զիջումների է պատրաստ կառավարությունը

Նախարարն այդպես էլ չի ասել, թե ինչ զիջումների է պատրաստ կառավարությունը

ՀՀ կառավարության այսօրվա նիստից հետո ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այդպես էլ չի մանրամասնել, թե ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ինչ նկատի ուներ՝ ասելով, որ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքում թերություններ կան։ Նախարարը չի ասել նաև, թե ինչ զիջումների է պատրաստ կառավարությունը՝ «Դ!ԵՄ ԵՄ» նախաձեռնության ներկայացուցիչներին երկխոսության հրավիրելով։

–Այս պահին որևէ լրացուցիչ առաջարկություն չեմ կարող ներկայացնել։ Խնդիրներ կան, որոնք կարող են քննարկվեն, և այդ խնդիրները լուծվեն,–ասել է նախարարը՝ երկխոսություն սկսելու վարչապետի առաջարկը անվանելով ոչ թե հետքայլ, այլ քայլ առաջ։

–Կառավարությունը, նախատեսված և իրականացվող քաղաքականության առումով, իրականացնելու է իր քայլերը: Այլ խնդիր է, որ կան մտահոգություններ, դիտարկումներ ու խնդիրներ, որոնք հիմա բազմակողմանի քննարկում են պահանջում,–ասել է Ա. Ասատրյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը