Իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ մեղադրյալ Ա. Ղ.-ն պարտքի դիմաց տուժողին է հանձնել իր անվամբ գրանցված որսորդական 2 հրազենը, որոնք վերջինս 2012թ. օգոստոսին իրացրել է այդ գործունեությամբ զբաղվող ընկերության միջոցով:
Ա. Ղ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ հրազենի օտարման հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ չի ստորագրել: Իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, առանձնացվել է առանձին վարույթում և ուղարկվել այլ քննչական մարմին` նախաքննությունը շարունակելու համար:
Իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու դեպքի առթիվ` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել է, որ մեղադրյալ Ա. Ղ.-ն պարտքի դիմաց տուժողին է հանձնել իր անվամբ գրանցված որսորդական 2 հրազենը, որոնք վերջինս 2012թ. օգոստոսին իրացրել է այդ գործունեությամբ զբաղվող ընկերության միջոցով:
Ա. Ղ.-ն ցուցմունք է տվել այն մասին, որ հրազենի օտարման հիմք հանդիսացող որևէ փաստաթուղթ չի ստորագրել:
Իրավունք վերապահող պաշտոնական փաստաթուղթ կեղծելու և օգտագործելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 325-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, առանձնացվել է առանձին վարույթում և ուղարկվել այլ քննչական մարմին` նախաքննությունը շարունակելու համար: