«Սինջար եզդիների ագզային միավորում» հասարակական կազմակերպությունը շարունակումէ իր ուշադրության կենտրոնում պահել եզդիաբնակ գյուղերի խնդիրները: Կազմակերպության ուսւոմնասիրության հետազոտության արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի երկու տասնյակից ավել գյուղերում չկան մանկապարտեզներ: Այս գյուղերի բնակիչները կարևոր են համարում մանկապարտեզների առակայությունը, քանի որ այդ կերպ իրենց երեխաները ավելի հեշտ կինտեգրվեն հասարակությանը: Այս խնդրի կապակցությամբ կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: նամակում մասնավորապես ասվում է.«Հայաստանում կա երկու տասնյակից ավելի եզդիաբնակ գյուղ: Եզդիական ոչ մի գյուղում չկա մանկապարտեզ: Մանկապարտեզների բացակայությունը խանգարում է եզդի երեխաներին լիարժեք ինտեգրվել հասարակությանը: Մենք հասկանում ենք, որ Հայասանի Հանրապետության սոցիալտնտեսական վիճակը թույլ չի տալիս մանկապարտեզներ ունենալ բոլոր գյուղերում: «Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը հետազոտություն է իրականացրել, որի արդյունքում պարզվել է, որ եզդիաբնակ բոլոր գյուղերում մանկապարտեզ ունենալու անհրաժեշտությունը նկատվում է: Այդ իսկ պատճառով խնդրում ենք, որպեսզի պետության հնարավորությամբ մեկ մանկապարտեզ ստեղծվի Արագածոտնի մարզի կամ Ապարանի կամ Թալինի տարածաշրջանի եզդիաբնակ գյուղերից մեկում: Մնացյալ գյուղերի եզդի երեխաներին մանկապարտեզի դասընթացներին մասնակցելու համար կազմակերպությունը պատրաստ է ապահովել տրանսպորտային միջոց: Պատրաստ ենք առաջարկի մանրամասնները ներկայացնել նաև հանդիպման ընթացքում»:
Եզդիական ոչ մի գյուղում չկա մանկապարտեզ