Տարոն Մարգարյան. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձը այս տարվա ապրիլի 1-ից չի թանկանալու»
Երևանի ավագանու հերթական նիստի ավարտին, ԱԺ-ում քննարկվող «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին անդրադառնալով, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ դրանում սահմանված մեկ «օպերատոր» հասկացությունը բնավ չի նշանակում, թե միայն Երևանի քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցն է իրականացնելու ուղևորափոխադրումները. «Անգամ ամենամեծ ցանկության դեպքում դա ուղղակի անհնար է իրականացնել, քանի որ Երևան համայնքը անհրաժեշտ քանակության տրանսպորտային միջոցներ չունի: Բացի այդ, մեր քաղաքականությունն այդ հարցում հստակ է. մասնավոր ընկերություններն անպայման պետք է ներգրավված լինեն այս գործընթացում, ինչը և՛ առողջ մրցակցություն է ապահովում դաշտում, և՛ հնարավորություն է ընձեռում մեր քաղաքացիների համար որակյալ սպասարկում ապահովելու: Իսկ օրենքի նախագծի տրամաբանությունն այն է, որ համայնքային ենթակայության կառույցը իր կողմից սպասարկվող երթուղագծերը շահագործի առանց մրցույթի մասնակցության, իսկ մրցույթներն անցկացվեն բոլոր այն երթուղագծերի համար, որոնք մնում են թափուր: Ինչ վերաբերում է ուղեվարձի սակագնի սահմանման լիազորությունը ավագանուն վերապահելու դրույթին, ապա այո՛, դա եղել է մեր առաջարկը, ինչը համարում ենք արդարացված: Ի դեպ, տևական ժամանակ է, ինչ որոշ լրատվամիջոցներ ժամկետներ են հրապարակում, թե՝ այսինչ օրը ուղեվարձը կթանկանա: Վերջին այդպիսի հրապարակումն այսօր էր, որտեղ ասվում էր, որ ուղեվարձն այս տարվա ապրիլի 1-ից թանկանալու է: Պաշտոնապես հայտարարում եմ, որ ուղեվարձը այս տարվա ապրիլի 1-ից չի թանկանալու», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու նմանատիպ տեղեկություններ տարածողներին հորդորել գուշակությամբ չզբաղվել: