Լրահոս

20.03.2014 10:41


2 տարեկան Անահիտը ձեր օգնության կարիքն ունի

2 տարեկան Անահիտը ձեր օգնության կարիքն ունի

Երեխայի մոտ ախտորոշված է երկկողմանի բնածին ծուռթաթություն, ձեռքի մատների ֆալանգների ծռվածություն: Նրան մի քանի անգամ վիրահատել են, սակայն վերջնական արդյունքի չեն հասել: Երեխայի խնձորակը չի աճել, որի պատճառով պետք է կրկին վիրահատվի: Վիրահատությունը անվճար է, իսկ արհեստական խնձորակի գումարը բարեբախտաբար հավաքվել է: Փոքրիկին հետվիրահատական շրջանից հետո ինտենսիվ, համակարգված բուժում է հարկավոր, ինչի գումարը ծնողները չունեն գործազրկության և ծայրահեղ ծանր պայմաններում ապրելու պատճառով: Այսօր փոքրիկ Անահիտը հիվանդության պատճառով չի կարողանում քայլել, ձեռքերով որևէ բան վերցնել, խոսել, բերանային ապարատում կան մի շարք բորբոքումներ: Մասնագետները հեռացնում են ատամները թարախակալման պատճառով, հաճախակի ունենում է բարձր ջերմություն ցավերի պատճառով: Ձեր թեկուզ չնչին դրամական օգնությունն էլ մեծ արժեք կունենա Անահիտի ընտանիքի և երեխային ոտքի կանգնեցնելու համար: Դրամական փոխանցումը կարող եք կատարել Արդշինինվեստբանկ-ի հետևյալ հաշվեհամարին՝ 2470022312120020 Հաշվետեր- Աննա( ընտանիքի մոտհարազատ) Կարող եք նաև զանգահարել երեխայի հայրիկին հետևյալ հեռախոսահամարով՝ (077) 76-84-05 Գագիկ Կարապետյան:

Այս խորագրի վերջին նյութերը