Աշխարհ

20.03.2014 11:13


Օբաման Ուկրաինայի ներքին գործերին ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը բացառում է

Օբաման Ուկրաինայի ներքին գործերին ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը բացառում է

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ուկրաինայի ներքին գործերին ԱՄՆ-ի ռազմական միջամտությունը բացառում է։ Նա կարծում է՝ նույնիսկ ուկրաինացիները կհասկանան, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ռազմական հակամարտությունն անընդունելի է և՛ Վաշինգտոնի, և՛ Ուկրաինայի համար։ Դրա փոխարեն կմոբիլիզացվի ողջ դիվանագիտական ռեսուրսը՝ ուժեղ միջազգային կոալիցիա հաստատելով։

«Մեզ պետք չէ Ռուսաստանի հետ իրական պատերազմի մեջ ներքաշվել։ Ուկրաինացիները և ընդհանրապես ոչ ոք չի ցանկանում դա»,–ասել է Օբաման:

Սակայն Ռուսաստանի հանդեպ տնտեսական պատժամիջոցներից ԱՄՆ-ը հրաժարվել չի պատրաստվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը