Լրահոս

20.03.2014 19:26


Ռադան ընդունել է Ղրիմը «ժամանակավոր օկուպացված տարածք» հայտարարելու մասին օրինագիծ

Ռադան ընդունել է Ղրիմը «ժամանակավոր օկուպացված տարածք» հայտարարելու մասին օրինագիծ

Ուկրաինայի Գերագույն ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ, համաձայն որի՝ Ղրիմը հայտարարվում է «ժամանակավոր օկուպացված տարածք»: Այդ հասկացությունը վերաբերում է Ղրիմի Ինքնավար Հանրապետության Սևաստոպոլ քաղաքի տարածքներին, ներքին ջրերին և Ուկրաինայի տարածքային ծովին, նրա հատակին և ընդերքին, ցամաքային խութերին և բացառիկ տնտեսական գոտուն:

Բացի դրանից, «օկուպացված տարածք» են անվանվել ստորջրյա միջավայրը տարածքային ծովում և համապատասխան օդային տարածությունը: Փաստաթղթի հեղինակն է «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ Սերգեյ Սոբոլևը:

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Այս խորագրի վերջին նյութերը