Ուկրաինայի բանտում ՀՀ քաղաքացի Մերաբ Ալոյանին երկու ամսով տեղափոխել են մեկուսարան
Ուկրաինայի բանտում ՀՀ քաղաքացի Մերաբ Ալոյանի նկատմամբ հերթական ապօրինությունն է կատարվել: Մարտի 20-ին նրան երկու ամսով տեղափոխել են մեկուսարան ՝ որպես պատճառ նշվում է այն, որ նա անցյալ աշուն այդ ժամկետը չի լրացրել և հիմա պետք է այդ երկու ամիսը լրացնի: Անցյալ տարի «տուժող» կողմը Մերաբի ծննդյան 50-ամյակի կապակցությամբ «նվեր» էր մատուցել նրան՝ կաշառքի միջոցով ապահովելով նրան երկու շաբաթ մեկուսարանում, որից մեկ շաբաթ անց Մերաբին նորից տեղափոխեցին մեկուսարան, բայց արդեն 3 ամսով: Մերաբը կարցեր տեղափոխելուց անմիջապես հետո հացադուլ հայտարարեց, և բանտի ղեկավարությունը գնաց զիջումների՝ հացադուլը դադարեցնելու համար 3 ամիսը փոխարինեցին մեկ ամսով: Անհասկանալի պատճառներով 5 ամիս անց բանտի ղեկավարությունը որոշեց, որ Մերաբը պետք է հիմա լրացնի այդ երկու ամիսը, որն արդեն կրճատվել էր նախկինում: Ամենաանմարդկայինն այն է, որ այդ որոշումը կայացվեց այն ժամանակ, երբ Մերաբի մայրը շատ ծանր, մահամերձ վիճակում է, և Ուկրաինայի բանտի ղեկավարությունը շատ լավ գիտի այդ մասին: Այժմ՝ գտնվելով աշխարհից բացարձակ կտրված վիճակում, Մերաբն անգամ չի կարող իմանալ իր մոր մահվան լուրը: Սա հերթական ճնշումն է Մերաբի վրա, որը նպատակ է հետապնդում նրան բարոյապես ոչնչացնել, վերջնականապես ստիպել, որպեսզի նա խոստովանի մի բան, ինչ չի արել: Մերաբը հերթական անգամ հացադուլ է հայտարարել:
Մերաբը դեռ պայքարում է և չի կորցնում իր հույսը՝ չնայած որ բազմաթիվ անգամներ կոպտորեն ոտնահարվել են նրա իրավունքները՝ թե որպես մարդ, թե որպես ՀՀ քաղաքացի: Մերաբի առողջական վիճակը բավականին ծանր է, և հնարավոր է, որ նա ֆիզիկապես չդիմանա այս փորձությանը, ուստի պետք է ՀՀ քաղաքացիների օգնությունը՝ որպես ՀՀ քաղաքացու, մարդու, ով ժամանակին բավականին շատ բարեգործական ծրագրեր է իրագործել Հայաստանի և ՀՀ քաղաքացիների համար:

Հարգանքներով՝ Մերաբ Ալոյանի ընտանիք