Տնտեսական

21.03.2014 09:52


Ո՛չ վարչապետը, ո՛չ էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը չեն տիրապետում Հայաստանում կենսաթոշակառուների թվին

Ո՛չ վարչապետը, ո՛չ էլ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը չեն տիրապետում Հայաստանում կենսաթոշակառուների թվին
«Պարզվում է՝ ո՛չ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ո՛չ էլ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը չեն տիրապետում Հայաստանում կենսաթոշակառուների թվին։

Նախօրեին կառավարության նիստում նրանց «բեմադրած» երկխոսության ժամանակ Տ. Սարգսյանն ասել էր. «Գաղտնիք չէ, որ 550 հազար թոշակառուից 350 հազարն առնչվում է աղքատության հիմնախնդրին»։

Իսկ նախարարը խոսել էր 560 հազար թոշակառուի մասին։ Այնինչ, պաշտոնյաների հրապարակած թիվը 34-44 հազարով ավելի է պաշտոնական՝ ԱՎԾ տվյալներից։

Ի դեպ, շատերը կհիշեն, թե ժամանակին Վազգեն Խաչիկյանն ինչպես էր ուռճացրել կենսաթոշակառուների թիվը…»,–գրում է «Ժողովուրդ»-ը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը