Սենսացիոն բացահայտումներ Վրաստանի նախկին վարչապետի մահվան վերաբերյալ(տեսանյութ)
«Սահակաշվիլի՝ մարդասպան» վերնագրով մի քանի լուսանկարներ մարտի 19-ին հայտնվեցին համացանցում, որից հետո Վրաստանում իսկական սկանդալ բարձրացավ: Մի քանի ժամվա ընթացքում անհետացան բոլոր այդ լուսանկարները, սակայն որոշ լրատվամիջոցներ հասցրել էին պահպանել դրանք: Փոխանցում է diplomat.am-ը: Լուսանկարները երբևէ չեն ցուցադրվել: Դրանցում ներկայացված են կադրեր, որտեղ հստակ երևում է, որ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի և Քվեմո Քարթլիի նահանգապետի տեղակալ Ռաուլ Յուսուպովի մարմինների վրա կան բազմաթիվ վնասվածքներ՝ հասցված սուր կտրող-ծակող գործիքներից: Ժվանիայի շրթունքի և գլխի վրա, մասնավորապես, կան խորը վերքեր, իսկ Յուսուպովի մարմնի վրա՝ մահացու վնասվածքներ: Սկանդալային բացահայտմանը անդրադարձել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին՝ նշելով, որ դա սարսափելի է և բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:
Սենսացիոն բացահայտումներ Վրաստանի նախկին վարչապետի մահվան վերաբերյալ(տեսանյութ)
«Սահակաշվիլի՝ մարդասպան» վերնագրով մի քանի լուսանկարներ մարտի 19-ին հայտնվեցին համացանցում, որից հետո Վրաստանում իսկական սկանդալ բարձրացավ: Մի քանի ժամվա ընթացքում անհետացան բոլոր այդ լուսանկարները, սակայն որոշ լրատվամիջոցներ հասցրել էին պահպանել դրանք: Փոխանցում է diplomat.am-ը:
Լուսանկարները երբևէ չեն ցուցադրվել: Դրանցում ներկայացված են կադրեր, որտեղ հստակ երևում է, որ Վրաստանի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի և Քվեմո Քարթլիի նահանգապետի տեղակալ Ռաուլ Յուսուպովի մարմինների վրա կան բազմաթիվ վնասվածքներ՝ հասցված սուր կտրող-ծակող գործիքներից: Ժվանիայի շրթունքի և գլխի վրա, մասնավորապես, կան խորը վերքեր, իսկ Յուսուպովի մարմնի վրա՝ մահացու վնասվածքներ:
Սկանդալային բացահայտմանը անդրադարձել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին՝ նշելով, որ դա սարսափելի է և բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս: