Լրահոս

21.03.2014 10:25


Թուրքիայի իշխանություններն արգելափակել են «Twitter»–ը

Թուրքիայի իշխանություններն արգելափակել են «Twitter»–ը

Թուրքիայի իշխանությունն այս գիշեր՝ վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հայտարարությունից մի քանի ժամ հետո, արգելափակել է մուտքը «Twitter» սոցիալական կայք։ «Հուրրիեթի» փոխանցմամբ՝ Էրդողանն «Արդարացում և զարգացում» կուսակցության կողմնակիցների նախընտրական հավաքին հայտարարել է, որ Թուրքիայում արմատախիլ են արվելու սոցիալական կայքերը, այդ թվում՝ «Twitter»–ը։ Նա հղում է արել դատարանի թույլատրող որոշմանը, և նշել, որ իր կառավարությանը չի հուզում միջազգային հանրության արձագանքը։

Սան–Ֆրանցիսկոյում տեղակայված ընկերությունն արդեն խորհուրդ է տվել օգտատերերին Թուրքիայում «թուիթ» թողնել հաղորդագրության միջոցով՝ օգտվելով բջջային հեռախոսների ծառայությունից, որը թույլ է տալիս շրջանցել ներմուծված արգելքը։ Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր «Facebook»–ի և «Youtube»–ի հնարավոր արգելափակման մասին։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։

Հիշեցնենք, որ մարտի 30-ին Թուրքիայում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն են։

Այս խորագրի վերջին նյութերը