Աշխարհ

21.03.2014 10:21


Ուկրաինացի հայտնի ռեժիսորը հրաժարվել է Հայաստանի պետական մրցանակից

Ուկրաինացի հայտնի ռեժիսորը հրաժարվել է Հայաստանի պետական մրցանակից

«Փարաջանով» ֆիլմի ուկրաինացի հայտնի համառեժիսոր, սցենարի հեղինակ և պրոդյուսեր Ելենա Ֆետիսովան հրաժարվել է Հայաստանի պետական մրցանակից և դրամական պարգևից։ «Comments.ua»–ի փոխանցմամբ, այս բոյկոտով նա իր բողոքն է արտահայտել Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ ՀՀ-ի պաշտոնական դիրքորոշման դեմ։

Մրցանակի հանձնման արարողությունը նախատեսված էր մարտի 21-ին՝ Հայաստանում, սակայն ռեժիսորը հրաժարվել է մասնակցել այդ միջոցառմանը։ Դրամական պարգևն էլ խնդրել է տրամադրել հայաստանյան որբերի կարիքները հոգալուն:

Ֆետիսովան բաց նամակ է ուղղել Սերժ Սարգսյանին՝ ընդգծելով, որ Ղրիմի հանրաքվեն միջազգային իրավունքի խախտում է, սպառնալիք Ուկրաինայի և ամբողջ աշխարհի բնակչությանը: Ռեժիսորը նաև վստահություն է հայտնել, որ Սերգեյ Փարաջանովը ևս այդպես կվարվեր և կհրաժարվել Հայաստանի մրցանակից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը