Ասադ. «Հարձակումները դպրոցների վրա խոչընդոտում են Սիրիայի առաջընթացին»
Սիրիայում կրթության ոլորտը մեծ կորուստներ է կրել արդեն երեք տարի երկրում շարունակվող ճգնաժամի պատճառով։ Այս մասին հայտարարել է նախագահ Բաշար Ասադը Դամասկոսում ուսուցիչների պատվիրակության հետ հանդիպմանը։ Նրա խոսքերով՝ սիրիացիները «պայքար են մղում մութ ուժերի դեմ»։
«Նրանք, ովքեր հարձակումներ են գործում դպրոցների և ուսուցիչների վրա, զրկում են աճող սերնդին գիտելիքներից, ցուցադրում իրենց իրական դեմքը»,–հայտարարել է նախագահը։
Սիրիական դպրոցներում ռուսերեն են դասավանդելու։ Ասադի խոսքերով՝ այդ ուժերը ձգտում են «հետ գցել սիրիական հասարակությանը և խոչընդոտել առաջընթացին»։ Նախագահը բարձր է գնահատել ուսուցիչների համարձակությունը, որոնք շարունակում են ծառայել լուսավորության մարդասիրական նպատակներին՝ վտանգելով իրենց կյանքը՝ անկախ ահաբեկիչների սպառնալիքներից։ Ասադը և նրա կինը՝ Ասման, շնորհավորել են կրթության ոլորտի աշխատակիցներին իրենց մասնագիտական տոնի առթիվ, որը նշվում է մարտի 21-ին։

Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։