ԵՄ–ն Մոլդովայի և Վրաստանի հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրի հունիսից ոչ ուշ
ԵՄ–ն մտադիր է Մոլդովայի և Վրաստանի հետ ասոցացման պայմանագիրը ստորագրել 2014 թվականի հունիսից ոչ ուշ։ Այն կներառի ազատ առևտրի տնտեսական գոտու կետեր։ Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն՝ Բրյուսելում ԵՄ կայացած առաջին գագաթաժողովի արդյունքներին հղումով։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ համաձայնագրի ստորագրումը նախատեսվում է 2014թ. օգոստոսին։
Հիշեցնենք, որ 2013–ի նոյեմբերին՝ «Արևելյան գործընկերության» գագաթաժողովին, ԵՄ–ն նախաստորագրել է համաձայնագիրը Մոլդովայի և Վրաստանի հետ։