Մեկնաբանություն

21.03.2014 11:15


Ծխելը թողնելու նման մի բան

Ծխելը թողնելու նման մի բան

Դժվար է իշխանությունից հրաժարվելը, եթե նույնիսկ այն դառնում է վտանգավոր ոչ միայն բոլորի, այլ նաև այն կրողի համար։ Ծխելը թողնելու նման մի բան է։ Գիտես, որ առողջությանդ վնաս է, բայց շարունակում ես «բքել»։

Նույնն էլ իշխանության պարագայում է. հերիք չի՝ մոտդ ոչինչ չի ստացվում, դեռ մի բան էլ առողջությունդ ես քայքայում։ Բայց դա դեռ ոչինչ. դու, քո առողջությունը։ Այ, երբ իշխանության մեջ քո լինելը վտանգում է շրջապատի առողջությունը, դա արդեն լուրջ մտորումների տեղիք է տալիս։

Նիկոտինի մեկ կաթիլը սպանում է ձիուն։ Հետաքրքիր է՝ ի՞նչն է սպանում ապաշնորհ իշխանության մեկ բաժակը։

Մի խոսքով, ձեր իշխանությունը վտանգում է բոլորի՛ առողջությունը։ «Թարգե՛ք», գոնե ինքներդ ձեր մասին մտածեք։ Կյանքը կարճ է, վայելե՛ք այն։

Դժվարը առաջին երեք օրն է լինելու։ Հետո իշխանության հոտն առնելիս նույնիսկ զզվանք կառաջանա։ Ինքներդ էլ կզարմանաք, թե ոնց կարելի էր կառչած մնալ մի բանից, որն այդքան տհաճություն պատճառեց բոլորին, այդ թվում՝ նաև ձեզ։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը