Մարտի 19-ին, ժամը 05.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերում թափանցող-ծակած վերքեր» ախտորոշմամբ և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Անդրանիկ Զ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, Հ. Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Ալիկ Հ.-ն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անդրանիկ Զ.-ին` պատճառելով վնասվածքներ: Դեպքից հետո հանցագործության գործիք դանակը Ալիկ Հ.-ն նետել է Ողջի գետը: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ալիկ Հ.-ն բերման է ենթարկվել: Կատարվում է նախաքննություն:
Դանակի բազմաթիվ հարվածներ
Մարտի 19-ին, ժամը 05.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «մարմնի տարբեր մասերում թափանցող-ծակած վերքեր» ախտորոշմամբ և ալկոհոլային հարբածությամբ իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Անդրանիկ Զ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, Հ. Ավետիսյան փողոցի թիվ 16 շենքի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1980 թ. ծնված Ալիկ Հ.-ն դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել Անդրանիկ Զ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Դեպքից հետո հանցագործության գործիք դանակը Ալիկ Հ.-ն նետել է Ողջի գետը:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ալիկ Հ.-ն բերման է ենթարկվել:
Կատարվում է նախաքննություն: