Լրահոս

21.03.2014 17:56


Միջազգային մրցանակ հայ ճարտարապետին

Միջազգային մրցանակ հայ ճարտարապետին

Երեկ` 2014թ. մարտի 20-ին, Եվրոպական միությունը և «Եվրոպա նոստրա» կազմակերպությունը Հաագայում ներկայացրել են մշակութային ժառանգության բնագավառում Եվրոպական միության ամենամյա մրցանակաբաշխության հաղթողներին: Երեսուն երկրներից ներկայացված 160 նախագծերից մրցանակի են արժանացել 27-ը: Միջազգային ժյուրիի որոշմամբ, ավելի ուշ, մրցանակակիր 27 նախագծերից 6-ին կշնորհվի Մեծ մրցանակ` յուրաքանչյուրին 10 հազար-ական եվրո գումար:

Մրցույթի շրջանակում «Եվրոպա նոստրա» ամենամյա մրցանակի են արժանացել ԵՄ կողմից 2007-2013թթ. իրականացված ՄՇԱԿՈՒՅԹ ծրագրին ոչ-մասնակից եվրոպական 2 երկրներից /Ռուսաստան, Շվեյցարիա/ ներկայացված նախագծեր ևս: Վերջիններիս թվում, «Ուսումնասիրություն» անվանակարգում մրցանակ է շնորհվել նաև Մոսկվայի Արվեստաբանության պետական ինստիտուտի աշխատակից, ճարտարապետության դոկտոր, «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպության անդամ Արմեն Ղազարյանին` «Հարավային Կովկասի 7-րդ դարի եկեղեցական ճարտարապետությունը» քառհատոր ուսումնասիրության համար:

Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա 2014թ. մայիսի 5-ին` Վիեննայում, Ավստրիայի Նախագահ Հայնց Ֆիշերի բարձր հովանու ներքո:

«ԵՄ-Եվրոպա նոստրա» ամենամյա մրցանակաբաշխությանը Հայաստանի Հանրապետությունից մասնակցության 1-ին հայտը ներկայացվել է 2012թ. և արժանանացել պատվոգրի` «Անհատի կողմից օրինակելի ներդրում» անվանակարգում:

«ԻԿՕՄՕՍ/Հայաստան» կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը