Լրահոս

21.03.2014 14:58


Թայլանդում ձերբակալվել է ցանցահենը, ով կասկածվում է Շվեյցարիայում 4 մլրդ դոլար գողանալու մեջ

Թայլանդում ձերբակալվել է ցանցահենը, ով կասկածվում է Շվեյցարիայում 4 մլրդ դոլար գողանալու մեջ

Թայլանդի իրավապահ ուժերը, Շվեյցարիայի հարցման հիման վրա, Բանգկոգում ձերբակալել են 27-ամյա Ֆարիդ Էսսեբերին, ով կասկածվում է կիբերհանցագործություններին մասնակցելու մեջ։

«Pttnews»-ի փոխանցմամբ՝ Շվեյցարիայի կառավարությունը խնդրել է արտահանձնել Էսսեբերին։ 3 ցանցահենների հետ միասին Շվեյցարիայում նա կասկածվում է քաղաքացիների և հիմնարկների հաշիվներից 4 մլրդ դոլար գողանալու մեջ։ Ըստ ԶԼՄ–ի՝ հանցավոր խմբում եղել են Ռուսաստանի երկու և Մարոկկոյի մեկ քաղաքացի։

Ինքը՝ Էսսեբերը, հայտնի է որպես ռուսաստանցի ցանցահեն, ով բազմաթիվ տհաճություններ է պատճառել այնպիսի ընկերությունների, ինչպիսիք են «Microsoft»-ն ու «Boeing»-ը։

Այս խորագրի վերջին նյութերը