Լրահոս

21.03.2014 15:13


ՊԵԿ թափուր աշխատատեղերն այսուհետ կհամալրվեն էլեկտրոնային մրցույթով

ՊԵԿ թափուր աշխատատեղերն այսուհետ կհամալրվեն էլեկտրոնային մրցույթով

ՊԵԿ-ում շարունակվում են կադրային բարեփոխումները: Համակարգը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով պարբերաբար մրցույթներ են անցկացվում, որոնց արդյունքում ընտրվում են մասնագիտական բարձր պատրաստվածությամբ, համակարգչային հմտություններով և վերլուծական կարողություններով օժտված կադրեր: Թափուր պաշտոնները համալրելու համար մարտի 21-ին անցկացվել է հերթական մրցույթը, որի կարգը տարբերվել է նախորդներից. առաջին անգամ ՊԵԿ համակարգում մրցույթի թեստավորման փուլն անց է կացվել էլեկտրոնային եղանակով, ինչը մի շարք առավելություններ ունի փաստաթղթային թեստավորման նկատմամբ: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքերով, մրցույթի որակապես նոր փուլ է մեկնարկել. «Համակարգը ինքն է ամբողջությամբ ձևավորում տվյալ պաշտոնի գործառույթի համար նախատեսված հարցաշարը: Յուրաքանչյուր մասնակից, ավարտելով աշխատանքն, էկրանին միանգամից տեսնում է, թե ինչ գնահատական է ստացել և անցել է արդյոք մրցույթը, թե ոչ»: Փաստաթղթային թեստավորման ժամանակ ամփոփաթերթի վրա ջնջումներ, ուղղումներ կամ վերականգնումներ կատա­րելու դեպքում պատասխանը համարվում էր սխալ, իսկ էլեկտրոնային թեստավորվան ժամանակ մասնակիցը, նախքան թեստավորման ավարտը, հնարավորություն ունի անսահմանափակ քանակությամբ փոխել պատասխանները: Բացի այդ, նոր կարգով թեստավորման առաջադրանքների ստուգումը, ամփոփումը, գնահատումը և միավորների հաշվարկն էլեկտրոնային համակարգն իրականացնում է ավտոմատացված եղանակով: Մյուս նորույթն այն է, որ մրցույթի հարցազրույցի փուլն անցկացվում է հարցատոմսերով, գնահատումն իրականացվումը է 2 բալանոց համակարգով և դրված է հարցազրույցի փուլի անցողիկ շեմ՝ 75%, ի տարբերություն նախկին ընթացակարգի: Մրցույթի մասնակիցների համար նոր ընթացակարգը երաշխավորվում է թափուր պաշտոններ զբաղեցնելու հավասար մատչելիություն՝ ապահովելով մասնագիտական գիտելիքներին և աշխատանքային ունակություններին համապատասխան` օբյեկտիվ ու անաչառ գնահատական: Ըստ Վախթանգ Միրումյանի, հարկային և մաքսային ծառայողների ատեստավորումը նույնպես անցկացվելու է նոր կագով: 12 թափուր աշխատատեղերի համար ընդունվել է մրցույթի մասնակցության 166 դիմում: Հանձնաժողովը թույլատրել է մասնակցել 159 դիմողի՝ 7 դիմողների տվյալների` մրցույթի պահանջներին չհամապատասխանելու պատճառով:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը