Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը մարտի 22-ին կայցելի Ուկրաինա
Գերմանիայի Արտաքին գործերի նախարար Ֆրանկ–Վալթեր Շտայնմայերը շաբաթ՝ մարտի 22-ին, կայցելի Ուկրաինա։ Այս մասին հայտնել է գերմանական արտգործնախարարությունը։
ԱԳՆ ղեկավարը սկզբից կայցելի Կիև, «որպեսզի առաջնային աղբյուրներից տեղեկատվություն ստանա գործերի վիճակի մասին», իսկ հետո կմեկնի Դոնեցկ, որտեղ նախատեսվում է հանդիպում իշխանությունների հետ։ Այցի նպատակն է աջակցություն ցուցաբերել երկրի տնտեսական և քաղաքական իրավիճակի կայունացմանը, և ցույց տալ, որ ուկրաինական նոր իշխանություններից սպասում են ուկրաինացիների շահերից բխող քաղաքականության իրականացում։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։