Րաֆֆի Հովհաննիսյան. «Ժամանակին հենց Հեֆերնն է հայտարարել նախագահական ընտրությունների լեգիտիմության մասին»
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօրվա ասուլիսում անդրադարձել է Ղրիմի հանրաքվեի հարցով Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցին։
–Հայաստանի ժողովրդի կողմից չընտրված գործող նախագահի և պարոն Պուտինի հեռախոսազրույցն արտահայտում է ուղղահայաց վասալային հարաբերությունը, որով ՌԴ–ն նայում է Հայաստանի վրա, և Հայաստանի իշխանությունների ինքնագնահատականն է։ Այդ հեռախոսազրույցի նախաձեռնումը և բովանդակությունը չեն բխում Հայաստանի շահից, և ժամանակավրեպ է,–ասել է նա։
Ինչ վերաբերում է ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի «ցավ հայտնելուն», Ր. Հովհաննիսյանը նրան հորդորել է շատ չնեղանալ, որ «այս ոչ լեգիտիմ իշխանություններն ընտրել են ՄՄ-ն»։
–Ժամանակին հենց Հեֆերնն ու նրա արևմտյան գործընկերներն էին հայտարարել նախագահական ընտրությունների լեգիտիմության մասին,–ընդգծել է Ր. Հովհաննիսյանը:

7or.am