Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ դիվանագիտական սկանդալ ԵԺԿ-ում
Մարտի 20-ը կարմիր օղակի մեջ վերցրեք հայ դիվանագիտական թյուրիմացությունների օրացույցում: Այդ օրը Բրյուսելում կայացավ Եվրոպայի ժողովրդական կուսակցության գագաթնաժողովը: Սկզբի համար՝ մեջբերում ԵԺԿ պաշտոնական մամլո հաղորդագրությունից․ «Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավարներն այսօր հանդիպեցին Բրյուսելում՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամը Եվրոպական Խորհրդի առաջ, և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկից լսեցինիրադրության վերաբերյալ վերջին գնահատականները: ԵԺԿ ղեկավարները մեկ անգամ ևս կտրուկ դատապարտեցին Ռուսաստանի պահվածքը Ուկրաինայում և մերժեցին Ղրիմում անցկացված ապօրինի և ոչ լեգիտիմ հանրաքվեն, որի արդյունքները նրանք չեն ճանաչում: Նրանք դատապարտեցին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումը, և նշեցին, որ միասին աշխատելու են Եվրամիության շրջանակներում, որպեսզի արտահայտված կերպով սահմանեն և կիրառեն առավել պատշաճ և թիրախավորված պատժամիջոցներ: ԵԺԿ ղեկավարները կշարունակեն համերաշխություն ու գործողությունների միասնականություն ցուցաբերել Ուկրաինայի հետ և ուշադիր ուսումնասիրել այլ հնարավոր թիրախ երկրներն, ինչպիսին ասենք Մոլդովան է»: (տես՝www.epp.eu/print/779) Գագաթնաժողովին մասնակցել են ԵԺԿ անդամ կուսակցությունների ղեկավարները, հիմնականում՝ ԵՄ անդամ երկրներից, այդ թվում՝ Գերմանիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի վարչապետները և այլոք: Ամենատարօրինակ հանգամանքներից մեկն այն է, որ ԵՄ անդամ չհանդիսացող նախկին ԽՍՀՄ երկրներից կառավարության ղեկավարների մակարդակով այս գագաթնաժողովին ներկա են եղել միայն Ուկրաինան՝ ի դեմս Յացենյուկի և Հայաստանը՝ ի դեմս Տիգրան Սարգսյանի: Վրաստանից իր կուսակցության կողմից ներկա է եղել Միխայիլ Սահակաշվիլին, իսկ Բելառուսից՝ ընդդիմության ղեկավար Ալեքսանդր Միլինկիևիչը: Ոչ մի զարմանալի բան չկա, որ եվրոպական կուսակցությունների ղեկավարները դատապարտում են Ռուսաստանի գործողությունները: Այս ամենի մեջ միակ տարօրինակ բանն այն է, որ այդ «ԵԺԿ ղեկավարների» կազմում նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարն է, համենայն դեպս՝ այդպես է նշված ԵԺԿ պաշտոնական կայքի «EPP leaders» բաժնում (տես՝ www.epp.eu/leaders): ՀՀԿ ղեկավարը, ինչպես գիտեք, հենց այդ գագաթնաժողովի օրը՝ մարտի 20-ին, «սեփական նախաձեռնությամբ» զանգել էր Վ․Վ․ Պուտինին ու շնորհավորել ուկրաինական հաջողությունների կապակցությամբ: Տեսեք ինչ է ստացվում` ՀՀԿ ղեկավարը մի ձեռքով հավաքում է հեռախոսահամարն ու զանգում ընկեր Պուտինին՝ շնորհավորելու, մյուս ձեռքով իր վարչապետին (հատուկ չվերթով) ուղարկում է ԵԺԿ ժողովին, որտեղ եվրոպացի կուսակցապետերը պայմանավորվում են գործել ընդդեմ Ռուսաստանի և իրենց աջակցությունն են հայտնում Ուկրաինային: Ակնհայտ է, որ պաշտոնական Մոսկվան բացատրություն է պահանջելու ՀՀ իշխանություններից՝ վարչապետի այս տարօրինակ գործողությունների կապակցությամբ:
Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ դիվանագիտական սկանդալ ԵԺԿ-ում
«Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավարներն այսօր հանդիպեցին Բրյուսելում՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամը Եվրոպական Խորհրդի առաջ, և Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկից լսեցինիրադրության վերաբերյալ վերջին գնահատականները: ԵԺԿ ղեկավարները մեկ անգամ ևս կտրուկ դատապարտեցին Ռուսաստանի պահվածքը Ուկրաինայում և մերժեցին Ղրիմում անցկացված ապօրինի և ոչ լեգիտիմ հանրաքվեն, որի արդյունքները նրանք չեն ճանաչում: Նրանք դատապարտեցին Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնազավթումը, և նշեցին, որ միասին աշխատելու են Եվրամիության շրջանակներում, որպեսզի արտահայտված կերպով սահմանեն և կիրառեն առավել պատշաճ և թիրախավորված պատժամիջոցներ: ԵԺԿ ղեկավարները կշարունակեն համերաշխություն ու գործողությունների միասնականություն ցուցաբերել Ուկրաինայի հետ և ուշադիր ուսումնասիրել այլ հնարավոր թիրախ երկրներն, ինչպիսին ասենք Մոլդովան է»: (տես՝www.epp.eu/print/779)
Գագաթնաժողովին մասնակցել են ԵԺԿ անդամ կուսակցությունների ղեկավարները, հիմնականում՝ ԵՄ անդամ երկրներից, այդ թվում՝ Գերմանիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Ֆինլանդիայի վարչապետները և այլոք:
Ամենատարօրինակ հանգամանքներից մեկն այն է, որ ԵՄ անդամ չհանդիսացող նախկին ԽՍՀՄ երկրներից կառավարության ղեկավարների մակարդակով այս գագաթնաժողովին ներկա են եղել միայն Ուկրաինան՝ ի դեմս Յացենյուկի և Հայաստանը՝ ի դեմս Տիգրան Սարգսյանի: Վրաստանից իր կուսակցության կողմից ներկա է եղել Միխայիլ Սահակաշվիլին, իսկ Բելառուսից՝ ընդդիմության ղեկավար Ալեքսանդր Միլինկիևիչը:
Ոչ մի զարմանալի բան չկա, որ եվրոպական կուսակցությունների ղեկավարները դատապարտում են Ռուսաստանի գործողությունները: Այս ամենի մեջ միակ տարօրինակ բանն այն է, որ այդ «ԵԺԿ ղեկավարների» կազմում նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության ղեկավարն է, համենայն դեպս՝ այդպես է նշված ԵԺԿ պաշտոնական կայքի «EPP leaders» բաժնում (տես՝ www.epp.eu/leaders): ՀՀԿ ղեկավարը, ինչպես գիտեք, հենց այդ գագաթնաժողովի օրը՝ մարտի 20-ին, «սեփական նախաձեռնությամբ» զանգել էր Վ․Վ․ Պուտինին ու շնորհավորել ուկրաինական հաջողությունների կապակցությամբ:
Տեսեք ինչ է ստացվում` ՀՀԿ ղեկավարը մի ձեռքով հավաքում է հեռախոսահամարն ու զանգում ընկեր Պուտինին՝ շնորհավորելու, մյուս ձեռքով իր վարչապետին (հատուկ չվերթով) ուղարկում է ԵԺԿ ժողովին, որտեղ եվրոպացի կուսակցապետերը պայմանավորվում են գործել ընդդեմ Ռուսաստանի և իրենց աջակցությունն են հայտնում Ուկրաինային: Ակնհայտ է, որ պաշտոնական Մոսկվան բացատրություն է պահանջելու ՀՀ իշխանություններից՝ վարչապետի այս տարօրինակ գործողությունների կապակցությամբ: