Ալեքսանդրիայի գրադարանում կայացել է գիտաժողով` նվիրված եգիպտահայ ականավոր պետական գործիչ, Եգիպտոսի նոր շրջանի առաջին արտաքին գործերի նախարար Պողոս Բեկ Յուսուֆյանին, ում մահվան 170 տարելիցը լրանում է այս տարի։ Այն կազմակերպել էր Ալեքսանդրիայի գրադարանի ակադեմիական բաժանմունքը` Եգիպտոսում ՀՀ դեսպանության և Հայոց Առաջնորդարանի հետ համագործակցությամբ։
Բացման հանդիսավոր նիստին ելույթ ունեցողների թվում էին Ալեքսանդրիայի նահանգապետ Տարեկ Մահդին, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Ալեքսանդրիայի գրադարանի ակադեմիական տնօրեն Էզզա էլ–Խուլին։ Մասնավորապես, դեսպան Մելքոնյանը խոսել է հայ–եգիպտական արդի հարաբերությունների մասին` նշելով, որ դրանց հիմքում այն ավանդույթներն են, որոնք ձևավորվել են դեռ 19-րդ դարում Օսմանյան կայսրությունից Եգիպտոսի անկախացման գործընթացում հայ ականավոր գործիչների ներգրավվածության շնորհիվ։ «Մեր ժամանակներում, երբ ցավոք հաճախ ենք առերեսվում անհանդուրժողականության, այլատյացության և ռասիզմի դրսևորումների, նվիրումի և փոխվստահության վրա հիմնված այդ գործակցությունը կարող է հանդուրժողականության և համագոյակցության ուսանելի օրինակ ծառայել»– ասել է ՀՀ դեսպանը։
Եգիպտացի գիտնականների նեկայացրած մոտ մեկ տասնյակ զեկույցներում հարկինս արժեվորվել է ինչպես Պողոս Բեկ Յուսուֆյանի գործունեությունը, այնպես էլ Եգիպտոսի հասարակական, մշակութային կյանքում հայերի ունեցած նշանակալից ներդրումը։ Կարևորվել է Եգիպտոսում այն բարենպաստ միջավայրի ապահովումը, որն ինքնադրսևորման հնարավորություն է ստեղծել հայ գործիչների համար։ Ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաթ ալ-Իմամի զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության հետևանքով հազարավոր բռնագաղթված հայերի` Եգիպտոսում բարյացակամ ընդունելություն գտնելու և այդ երկրում հաստատվելու մանրամասներին։
Ավելի քան երկու հարյուր ունկնդիրների թվում էին օտարերկրյա դիվանագետներ, տարբեր համալսարանների պրոֆեսորներ, գիտնականներ, Կահիրեի և Ալեքսանդրիայի հայ համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ և ուսանողներ:
Հաջորդ օրը նահանգապետ Տարեկ Մահդին, դեսպան Մելքոնյանը և Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը միասին այցելել են Ալեքսանդրիայի Հայոց առաջնորդարան, որտեղ ջերմ և անկեղծ մթնոլորտում հանդիպում է տեղի ունեցել Ալեքսանդրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այնուհետև բոլոր ներկաները հարգանքի տուրք են մատուցել Առաջնորդարանի բակում գտնվող Պողոս Բեկ Յուսուֆյանի և Նուբար Փաշա Նուբարյանի շիրիմներին։
Տեղեկանք: ՊողոսԲեկՅուսուֆյանը (1768-1844). եղելէԵգիպտոսիկառավարիչՄուհամմադԱլիի անձնական քարտուղարն ու թարգմանիչը։ Հաջորդաբար զբաղեցրել է արտաքինառևտրիտնօրենի, մաքսատներիկառավարչի, ի վերջո` արտաքինառևտրիևգործերինախարարի պաշտոնները: Ալեքսանդրիայի գրադարանը, որը հիմնադրվել է 2002–ին, խոշորագույնն է տարածաշրջանում։ Տարողունակությունը 7-8մլն հատոր է։ Գերհագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ունի մասնագիտացված մասնաճյուղեր, թվայնացված արխիվներ, գիտա–հետազոտական կենտրոններ, թանգարաններ և մշտական ցուցահանդեսներ։ Այստեղ պարբերաբար անց են կացվում միջազգային և տեղական նշանակության գիտաժողովներ, սեմինարներ, ցուցահանդեսներ։
Գիտաժողով Ալեքսանդրիայի գրադարանում
Ալեքսանդրիայի գրադարանում կայացել է գիտաժողով` նվիրված եգիպտահայ ականավոր պետական գործիչ, Եգիպտոսի նոր շրջանի առաջին արտաքին գործերի նախարար Պողոս Բեկ Յուսուֆյանին, ում մահվան 170 տարելիցը լրանում է այս տարի։ Այն կազմակերպել էր Ալեքսանդրիայի գրադարանի ակադեմիական բաժանմունքը` Եգիպտոսում ՀՀ դեսպանության և Հայոց Առաջնորդարանի հետ համագործակցությամբ։
Բացման հանդիսավոր նիստին ելույթ ունեցողների թվում էին Ալեքսանդրիայի նահանգապետ Տարեկ Մահդին, Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Մելքոնյանը, Հայոց թեմի առաջնորդ Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը և Ալեքսանդրիայի գրադարանի ակադեմիական տնօրեն Էզզա էլ–Խուլին։ Մասնավորապես, դեսպան Մելքոնյանը խոսել է հայ–եգիպտական արդի հարաբերությունների մասին` նշելով, որ դրանց հիմքում այն ավանդույթներն են, որոնք ձևավորվել են դեռ 19-րդ դարում Օսմանյան կայսրությունից Եգիպտոսի անկախացման գործընթացում հայ ականավոր գործիչների ներգրավվածության շնորհիվ։ «Մեր ժամանակներում, երբ ցավոք հաճախ ենք առերեսվում անհանդուրժողականության, այլատյացության և ռասիզմի դրսևորումների, նվիրումի և փոխվստահության վրա հիմնված այդ գործակցությունը կարող է հանդուրժողականության և համագոյակցության ուսանելի օրինակ ծառայել»– ասել է ՀՀ դեսպանը։
Եգիպտացի գիտնականների նեկայացրած մոտ մեկ տասնյակ զեկույցներում հարկինս արժեվորվել է ինչպես Պողոս Բեկ Յուսուֆյանի գործունեությունը, այնպես էլ Եգիպտոսի հասարակական, մշակութային կյանքում հայերի ունեցած նշանակալից ներդրումը։ Կարևորվել է Եգիպտոսում այն բարենպաստ միջավայրի ապահովումը, որն ինքնադրսևորման հնարավորություն է ստեղծել հայ գործիչների համար։ Ցեղասպանագետ Մուհամմադ Ռեֆաթ ալ-Իմամի զեկույցում անդրադարձ է կատարվել նաև Հայոց ցեղասպանության հետևանքով հազարավոր բռնագաղթված հայերի` Եգիպտոսում բարյացակամ ընդունելություն գտնելու և այդ երկրում հաստատվելու մանրամասներին։
Ավելի քան երկու հարյուր ունկնդիրների թվում էին օտարերկրյա դիվանագետներ, տարբեր համալսարանների պրոֆեսորներ, գիտնականներ, Կահիրեի և Ալեքսանդրիայի հայ համայնքների ներկայացուցիչներ, լրագրողներ և ուսանողներ:
Հաջորդ օրը նահանգապետ Տարեկ Մահդին, դեսպան Մելքոնյանը և Աշոտ եպիսկոպոս Մնացականյանը միասին այցելել են Ալեքսանդրիայի Հայոց առաջնորդարան, որտեղ ջերմ և անկեղծ մթնոլորտում հանդիպում է տեղի ունեցել Ալեքսանդրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Այնուհետև բոլոր ներկաները հարգանքի տուրք են մատուցել Առաջնորդարանի բակում գտնվող Պողոս Բեկ Յուսուֆյանի և Նուբար Փաշա Նուբարյանի շիրիմներին։
Տեղեկանք: ՊողոսԲեկՅուսուֆյանը (1768-1844). եղելէԵգիպտոսիկառավարիչՄուհամմադԱլիի անձնական քարտուղարն ու թարգմանիչը։ Հաջորդաբար զբաղեցրել է արտաքինառևտրիտնօրենի, մաքսատներիկառավարչի, ի վերջո` արտաքինառևտրիևգործերինախարարի պաշտոնները:
Ալեքսանդրիայի գրադարանը, որը հիմնադրվել է 2002–ին, խոշորագույնն է տարածաշրջանում։ Տարողունակությունը 7-8մլն հատոր է։ Գերհագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով։ Ունի մասնագիտացված մասնաճյուղեր, թվայնացված արխիվներ, գիտա–հետազոտական կենտրոններ, թանգարաններ և մշտական ցուցահանդեսներ։ Այստեղ պարբերաբար անց են կացվում միջազգային և տեղական նշանակության գիտաժողովներ, սեմինարներ, ցուցահանդեսներ։