Լրահոս

22.03.2014 10:04


Արցախում գումարվում է ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը

Արցախում գումարվում է ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը

Այսօր Ստեփանակերտում իր աշխատանքներն սկսեց ՀՅԴ Մարմինների խորհրդաժողովը, որի օրակարգի գլխավոր հարցերն են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հզորացման եւ Արցախյան ազատամարտի ձեռքբերումների ամրապնդման հրամայականներըեւ թուրք-ադրբեջանական հակահայարշավի դեմ պայքարի ծրագրերը։

ՀՅԴ Բյուրոյի հրավերով եւ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հյուրընկալությամբ գումարվող խորհրդաժողովին մասնակցում են ՀՅԴ բոլոր՝ տասներկու Կենտրոնական կոմիտերների, Հայաստանի Գերագույն մարմնի եւ կազմակերպական այլ շրջանների ներկայացուցիչներ ու հրավիրյալ պատասխանատու ընկերներ, ընդհանուր՝ շուրջ 60 մասնակիցներ։

Ժողովն անդրադառնալու է նաեւ տարածաշրջանում վերջին զարգացումներին, Սիրիայի հայության աջակցության աշխատանքներին, ինչպես նաեւ կուսակցական կազմակերպական մի շարք ծրագրերի։

ՀՅԴ Մամլո Դիվան

Այս խորագրի վերջին նյութերը