Լրահոս

22.03.2014 10:16


Բնապահպանության նախարարը չի տիրապետում իրավիճակին

Բնապահպանության նախարարը չի տիրապետում իրավիճակին

ՀՀ բնապահպանության նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Վոլոդյա Նարիմանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանել է, որ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, ով այս պաշտոնը զբաղեցնում է 2007թ. ի վեր, ըստ էության չի տիրապետում իրավիճակին։

Թերթի զրուցակիցը նշեց, որ խորհրդային տարիներից եղել է 599 խորքային հոր, որից միայն 14-ն ունի ջրօգտագործման թույլտվություն։ Իսկ ահա քննչական մարմիններին մոտ կանգնած «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ Ա. Հարությունյանը պետք է պարզապես երկարացներ ջրօգտագործողների թույլատվության ժամկետները, այլ ոչ թե նոր մարդկանց հորատանցքի օգտագործման թույլտվություն տար։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը