Լրահոս

22.03.2014 10:56


Բրազիլիայի իշխանությունները մտադիր են զորք մտցնել Ռիո դե Ժանեյրո

Բրազիլիայի իշխանությունները մտադիր են զորք մտցնել Ռիո դե Ժանեյրո

Բրազիլական իշխանությունները որոշել են ռազմական ստորաբաժանում մտցնել Ռիո դե Ժանեյրո քաղաքում քրեածին տարրերի ակտիվացման պատճառով։ Արտակարգ այդ քայլին իշխանությունները գնացել են երկրի նախագահ Դիլմա Ռոուսեֆի և մարզպետ Սերժիու Կաբրալի հետ։ Վերջինս զեկուցել է Ռիո դե Ժանեյրոյում իրավիճակի մասին, որտեղ թմրամաֆիայի խմբավորումները զինված հարձակումներ են գործում, այսպես կոչված, խաղաղապահ ոստիկանության կետերին։

Բրազիլիայի դաշնային ոստիկանությունը երկօրյա գործադուլ է հայտարարել։ Զորքերը հնարավոր է՝ ժամանեն քաղաք այս շաբաթվա վերջ։ Երկրի իշխանությունները հայտարարել են, որ ամբողջությամբ պատրաստ են ապահովել անվտանգությունը խոշոր մարզական միջոցառումների ընթացքում։ Ինչպես նշվում է, ֆուտբոլային Մունդիալ կժամանի մոտ 600 հազար զբոսաշրջիկ։

Այս մասին տեղեկացնում է «Ռոսիյսկայա գազետա»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը