Ալժիրցիները ցույցի են դուրս եկել նախագահի վերընտրման դեմ
Ընդդիմության հազարավոր կողմնակիցներ դուրս են եկել բողոքի ցույցի Ալժիրի մայրաքաղաքում՝ բոյկոտելու ապրիլին կայանալիք նախագահական ընտրությունները։ Իսլամական և աշխարհիկ ընդդիմադիր կուսակցությունները հանդես են գալիս ընտրություններին գործող նախագահ Աբդելազիզ Բութեֆլիկի մասնակցության դեմ, որն առաջադրվում է չորրորդ անգամ։ Երկրի ներկայիս ղեկավարը 77 տարեկան է, իսկ անցած տարի կաթված է տարել։
Ընդդիմության կարծիքով նա շատ ծեր է և ունակ չէ երկիր կառավարել։ Ինչպես նշում է «Բի–Բի–Սի»–ն, վերջին ամիսներին նախագահը հազվադեպ էր երևում հասարակության մեջ, սակայն նա ունի կառավարող Ազգային–ազատագրական ճակատի, զինվորական ու բիզնես էլիտաների աջակցությունը։

Այս մասին տեղեկացնում է «rosbalt.ru»–ն։