Աշխարհ

22.03.2014 11:26


Աֆղան կանայք դիմել են ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին՝ խնդրելով վերջ դնել բռնությանը

Աֆղան կանայք դիմել են ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարին՝ խնդրելով վերջ դնել բռնությանը

Աֆղանստանից մոտ 250 հազար կին դիմել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին՝ խնդրելով վերջ դնել բռնությանը երկրում։ Ինչպես հաղորդել են ՄԱԿ–ի մամուլի ծառայությունում, խնդրագիրը ստացվել է ուրբաթ։ Գլխավոր քարտուղարը ողջունել է այդ նախաձեռնությունը, որը, նրա կարծիքով, համապատասխանում է Անվտանգության խորհրդի ոգուն և ծառայում է որպես հիշեցում այն մասին, որ աֆղանական ժողովուրդը խաղաղություն է պահանջում իր երկրում։

Դիմումը ստացվել է երկրում անվտանգության կարգի վատթարացման համապատկերին, որտեղ ապրիլի 5-ին նախագահական ընտրություններ են նախապատրաստվում։ Ինչպես հիշեցրել են ՄԱԿ–ում, մեկ շաբաթվա ընթացքում Աֆղանստանում ահաբեկչության հետևանքով 50 մարդ է մահացել։

Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը