Մարզիկների ու շաքարախտով տառապողների համար Չեխիայում կակտուսից գարեջուր են ստեղծել
Մեքսիկական ԶԼՄ–ի փոխանցմամբ՝ Չեխիայում փորձարարական գարեջուր է ստեղծվել նոպալ կակտուսից։ Նոպալն աճում է Մեքսիկայում, և այն Չեխիա են հասցնում փշերից մաքրած վիճակում Պոպոկատեպետլ հայտնի հրաբխի շրջակա դաշտերից։ Հետո նոպալը չորացնում են, փոշիացնում, որից և արտադրվում է խմիչքը։
Ստացված սկզբնական արտադրանքը՝ ոչ ալկոհոլային գարեջուրը, արտահանել են Մեքսիկա՝ նշելով, որ այն շատ լավ է շաքարախտով տառապողների և մարզիկների համար։

Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։