Թե ինչպիսի ներքին քաղաքականություն է իրականացնում Սերժ Սարգսյանը, պարզ է բոլորի համար: Երբ նեղն է ընկնում, անմիջապես դիմում է «երկխոսության հրավեր» անելու մեթոդին, իսկ երբ «լեն է ապրում», պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանն է լծվում:
Իսկ թե ինչպիսի արտաքին քաղաքականություն է իրականացնում, դրանից առայժմ գլուխ չի հանում հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը: Ասում է՝ «Կամ, կամ», փոսն է ընկնում, իսկ երբ ասում է «և, և», էլի փոսն է ընկնում:
Օրերս Տիգրան Սարգսյանը Բրյուսելում խիզախորեն հայտարարեց, թե Հայաստանի համար անընդունելի է «Կամ, կամ»-ի սկզբունքը, առավել ընդունելի է հարաբերությունները կառուցել փոխլրացման սկզբունքով: Այսինքն՝ «և, և»:
Մինչ այդ էլ արդեն «նախաձեռնողական» Սերժ Սարգսյանը հասցրել էր զանգել Վլադիմիր Պուտինին, որի հեռախոսազրույցում արձանագրել էր, որ Ղրիմի հանրաքվեն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը:
Չգիտենք՝ Ղրիմի հարցում Հայաստանի դիրքորոշումը որդեգրված ո՞ր սկզբունքին վերագրենք՝ «Կամ, կամ»-ի՞ն, թե «և, և»-ին: Բայց քանի որ նշված հեռախոսազրույցից հետո Տիգրան Սարգսյանը Բրյուսելում պնդել է երկրորդ տարբերակը, ուրեմն պետք է վերագրենք «և, և»-ին:
Ահա այս «և, և»–ի արդյունքը կամ հետեւանքը ակնհայտ դարձավ մի քանի ժամում: Ուկրաինան հետ կանչեց Հայաստանում իր դեսպանին, եւ նաեւ Ուկրաինայի ԱԳՆ է հրավիրվել Կիևում Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ում փոխանցվել է ուկրաինական կողմի նոտան, որտեղ մտահոգություն է հայտնվում Ղրիմի անեքսիայի կապակցությամբ Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում հայտնված տեղեկության կապակցությամբ:
Սրան հաջորդեց մեկ այլ խայտառակություն: «Փարաջանով» ֆիլմի համառեժիսոր ուկրաինուհին բոյկոտեց ՀՀ պետական մրցանակը:
Ելենա Ֆետիսովան Սերժ Սարգսյանին հասցեագրած բաց նամակում գրել է, որ հրաժարվում է մրցանակից եւ խնդրում է գումարային պարգեւը հատկացնել Հայաստանի որբերին:
Նկատելի է տիկնոջ քամահրանքը: Այսինքն՝ «որբերի երկիր եք, էլի» (թեև, հանուն արդարության, պետք է նկատել, որ Ուկրաինան իր վարած քաղաքականությամբ է որբացել): Եվ ի՞նչ է պատասխանում Սարգսյանը Ֆետիսովային՝ հայերն ու ուկրաինացիները եղբայրներ են: Բա որ եղբայրներ են, ինչո՞ւ ես սեփական նախաձեռնությամբ վռազ զանգում Պուտինին։ Ինչո՞ւ ես բոբիկանում:
Պարզ է, որ ինքնորոշման սկզբունքի կիրառումը Հայաստանին ձեռնտու է, բայց երբ Պուտինին «նախաձեռնողական» զանգ ես անում, դրա դիմաց Հայաստանն ի՞նչ է ստանում։ Սրանք հռետորական հարցեր են, քանզի բոլորիս համար էլ ամեն ինչ պարզ է։
Ինչեւէ, սա էլ Հայաստանի արտաքին քաղաքականության «և, և»–ը: Ե՛վ անհավասարակշիռ քայլեր են անում, և՛ ստանում են համարժեք ապտակ:
Սերժ Սարգսյանի «և/կամ»–ը

Կիմա Եղիազարյան