Աշխարհ

22.03.2014 13:23


Սահակաշվիլին հրավիրվել է Վրաստանի դատախազություն՝ հարցաքննության

Սահակաշվիլին հրավիրվել է Վրաստանի դատախազություն՝ հարցաքննության

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հրավիրվել է երկրի գլխավոր դատախազություն՝ հարցաքննվելու որպես վկա մի շարք քրեական գործերով։ Վրաստանի գլխավոր դատախազության պաշտոնական ներկայացուցչի խոսքերով՝ Սահակաշվիլին պետք է ներկայանա դատախազություն մարտի 27-ին։

Նախկին նախագահը հրավիրվել է դատախազություն 2006–ին «Վրաստանի միացյալ բանկերի» աշխատակից Սանդրո Գիրգվլիանիի սպանության համար դատապարտված անձանց ներման գործով։ Այդ գործով դատապարտված 4 անձանց 2008–ին ներում է շնորհվել հենց Միխայիլ Սահակաշվիլիի հրամանով։

Հիշեցնենք, որ նա հրավիրվել է նաև հարցաքննության վարչապետ Զուրաբ Ժվանիայի սպանության գործով։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը