Լրահոս

22.03.2014 14:03


Սերժ Սարգսյանն այցելելու է Նիդեռլանդներ

Սերժ Սարգսյանն այցելելու է Նիդեռլանդներ

Սերժ Սարգսյանը մարտի 23-ին աշխատանքային այցով կմեկնի Նիդեռլանդների Թագավորություն` մասնակցելու Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Այս մասին հայտնում են Սարգսյանի մամլո ծառայությունից: Նշվում է, որ այցի շրջանակներում նախատեսվում են Սարգսյանի հանդիպումները Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռուտեի, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Սարգսյանը Նիդերլանդներում հանդիպում կունենա նաև տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Այս խորագրի վերջին նյութերը