Մեկնարկել է ընդդեմ Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի հանրահավաքը
Ազատության հրապարակում այսօր՝ մարտի 22-ին՝ ժամը 14։00-ին մեկնարկել է Կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի դեմ բողոքող «Դեմ եմ» նախաձեռնության կազմակերպած հանրահավաքը։ Հանրահավաքի նպատակն է Սահմանադրական դատարանում մարտի 28-ին օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական ճանաչելու մասին պահանջով սկսվող վարույթին ընդառաջ եւս մեկ անգամ ՍԴ-ից պահանջել հակասահմանադրական ճանաչել օրենքի վիճարկվող հոդվածները։
Հանրահավաքին մասնակցում են ԲՀԿ-ից Վահե էնֆիաջյանը, Վահան Բաբայանը, «Ժառանգությունից»՝ Ռուբիկ Հակոբյանը, Թեեւան Պողոսյանը, ՀՅԴ-ից՝ Արծվիկ Մինասյանը, ՀԱԿ–ից՝ Հրանտ Բագրատյանը։