Իվետա Տոնոյան. «Արարատցեմենտ» գործարանը ջրօգտագործման հետ կապված որևէ խնդիր չունի»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյան Zham.am-ի հետ զրույցում խոսելով Արարատ ցեմենտ գործարանի ջրօգատգործման մասին լրատվամիջոցներից մեկում կատարած անդարադարձին` ասաց հետևյալը.
««Արարատցեմենտ» գործարանը ջրօգտագործման հետ կապված որևէ խնդիր չունի, քանզի գործարանն աշխատում է ջրօգտագործման փակ համակարգով և նույնիսկ վերցվում է ավելի քիչ ջուր, քան թույլատրված է: Առկա են ջրօգտագործման համար անհրաժեշտ օրենքով սահմանված բոլոր թույլտվությունները, կատարված են վճարումները, այնպես որ այդ լրատվամիջոցի կողմից հերթական անգամ արհեստականորեն Արարատցեմենտ գործարանի անունը շահարկման առարկա դարձնելն ուղղակի հետևողական ապատեղեկատվության դրսևորում է և ոչ ավելին»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե իբր գործարանի շրջակա համայնքները բողոքով դիմել են պատկան մարմիններին առ այն, որ իրենց համայնքներում գտնվող հանքերը գործարանի տերերի կողմից նույնպես շահագործվում են, ինչի թույլտվությունը վերջիններս չունեն, ապա Իվետա Տնոնոյանն ասաց «Պետք է նշեմ, որ բացի նրանից, որ «Արարատցեմենտ» գործարանն իր հանքարդյունաբերությունն իրականացնում է բացառապես իրեն պատկանող տարածքներում և օրենքով սահմանված կարգով, ավելին՝ արդեն մեկ տարուց ավելի է ցեմենտի գործարանը Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկում է իր տարածքում 11 սուբյեկտների կողմից Արարատի մարզպետարանի հետ կնքված սխալ պայմանագրերով հանքաարդյունահանում իրականացնելու հարցը»,- նշեց Իվետա Տոնոյանը:
Իվետա Տոնոյան. «Արարատցեմենտ» գործարանը ջրօգտագործման հետ կապված որևէ խնդիր չունի»
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյան Zham.am-ի հետ զրույցում խոսելով Արարատ ցեմենտ գործարանի ջրօգատգործման մասին լրատվամիջոցներից մեկում կատարած անդարադարձին` ասաց հետևյալը.
««Արարատցեմենտ» գործարանը ջրօգտագործման հետ կապված որևէ խնդիր չունի, քանզի գործարանն աշխատում է ջրօգտագործման փակ համակարգով և նույնիսկ վերցվում է ավելի քիչ ջուր, քան թույլատրված է: Առկա են ջրօգտագործման համար անհրաժեշտ օրենքով սահմանված բոլոր թույլտվությունները, կատարված են վճարումները, այնպես որ այդ լրատվամիջոցի կողմից հերթական անգամ արհեստականորեն Արարատցեմենտ գործարանի անունը շահարկման առարկա դարձնելն ուղղակի հետևողական ապատեղեկատվության դրսևորում է և ոչ ավելին»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Ինչ վերաբերում է այն դիտարկմանը, թե իբր գործարանի շրջակա համայնքները բողոքով դիմել են պատկան մարմիններին առ այն, որ իրենց համայնքներում գտնվող հանքերը գործարանի տերերի կողմից նույնպես շահագործվում են, ինչի թույլտվությունը վերջիններս չունեն, ապա Իվետա Տնոնոյանն ասաց
«Պետք է նշեմ, որ բացի նրանից, որ «Արարատցեմենտ» գործարանն իր հանքարդյունաբերությունն իրականացնում է բացառապես իրեն պատկանող տարածքներում և օրենքով սահմանված կարգով, ավելին՝ արդեն մեկ տարուց ավելի է ցեմենտի գործարանը Արարատի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վիճարկում է իր տարածքում 11 սուբյեկտների կողմից Արարատի մարզպետարանի հետ կնքված սխալ պայմանագրերով հանքաարդյունահանում իրականացնելու հարցը»,- նշեց Իվետա Տոնոյանը:
Zham.am