Մարտի 28-ից հետո «Դ!ԵՄ ԵՄ»-ի կողմնակիցները 0կպահանջեն կառավարության և Սերժ Սարգսյանի հրաժարականը
Երեկ «Դ!ԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրահավաքն ու երթը, ընդհանուր առմամբ, բավարար էր (ճի՛շտ է, որոշ մարդկանց ներկայությունը՝ իրենց ելույթների հետ միասին, հանրության մեջ ընդհանրապես ոգևորություն և հետաքրքրություն չառաջացրեց, և նրանց ելույթներն էլ «Դ!ԵՄ ԵՄ»-ին այնքան էլ չէին վերաբերում):
Ակնհայտ փաստ է, որ մարդկանց համբերությունն արդեն հասել է գագաթնակետին։ Կարծում եմ, ժամանակն արդեն հասունացել է, ավելին՝ ժամանակ չի էլ մնացել: Այս պայքարի արմատները պետք է ավելի ընդլայնել, և ոչ միայն պետք է քննադատենք այս կառավարությանը կամ նույն համակարգում աշխատող աշխատակիցներին, այլ սկսենք քննադատել և, միևնույն ժամանակ, պահանջել նաև գլխավոր թիրախի հրաժարականը, այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնանկությունը:
Միայն կառավարությանը քննադատելով ոչ մի հարց չի լուծվում, միայն կառավարությանը քննադատելուց միմիայն հաճույք է ստանում Սերժ Սարգսյանը, քանի որ մոռացության է մատնվում ի՛նքը։
Ի՞նչ է, Սերժ Սարգսյանի հրաժարականը չպահանջելով՝ խնդիրը կլուծվի՞ և օրենքը հակասահմանադրակա՞ն կճանաչվի: Իհարկե, ո՛չ:
Ես կարծում եմ, որ մարտի 28-ից հետո այս շարժումը նոր թափ կառնի, նոր ոգով կշարունակվի, նոր կարգախոսներ կլինեն, արմատները կնդլայնվեն և «Դ!ԵՄ ԵՄ»-ի կողմնակիցները կպահանջեն կառավարության և, միևնույն ժամանակ, Սերժ Սարգսյանի հրաժարականը: Այլընտրանք գոյություն ունենալ չի կարող:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից