Տեսարանը ահավոր բան է: Ցույց է տալիս ամեն ինչ: Եվ եթե անգամ չուզենաս տեսնել՝ կտեսնես:
Երբ անհանգստության ու տագնապի ակնհայտ նշաններ ես տեսնում մարտի 22-ի հանրահավաքի երիտասարդ կազմակերպչներից ոմանց դեմքին, ովքեր աչքուականջով որսում են «օտար» հրավիրյալների ելույթների ամեն մի բառն ու հնչյունը՝ հասկանում ես, որ ինչ-որ բան այն չէ։
Հրավիրել են, բայց մինչեւ վերջ չեն վստահում, քանզի չեն ուզում քաղաքականացվել (ի դեպ, Սերժ Սարգսյանն էլ է ատում «քաղաքականացում» բառը): Վախենում են, որ հրավիրյալ բանախոսները պահանջեն «Վերջի բոլշեւիկի» հրաժարականը և բարի պայքարը չարանա: Իսկ դա իրենց ծրագրերի մեջ չի մտնում:
Նկատե՞լ եք, որ իշխանական գործիչներն են ջահելներին համարում որպես իսկական ինտելեկտուալներ:
Նման հաճոյախոսություն ո՞ր իշխանությունը կարող է իրեն թույլ տալ անել, այն էլ մի նախաձեռնության հասցեին, որն իրեն ասում է «Դեմ եմ»:
Զարմանալի է, այնպես չէ՞:
Փորձը ցույց է տալիս, որ բռի, անկուշտ ու անտաշ իշխանությունը, ինչպիսին մերն է՝ արհամարհում եւ ոչնչացնում է ինտելեկտուալներին:
Բայց հիմա գովում ու գնահատում են՝ «այնտեղ ինտելեկտուալներ են հավաքված»:
Անշուշտ, այդպես է: «Դեմ եմ»–ի մեջ փայլուն դեմքերի առատություն կա։ Սակայն, անհասկանալի է բռիների ու անտաշների գովեստը նրանց հասցեին:
Ավելի ճիշտ լավ էլ հասկանալի է: Նրանց պայքարը չի վտանգում «Վերջի բոլշեւիկի» պաշտոնեական երկարակեցությանը:
Քաղաքացիական ջահելներ են, էլի, միտինգ-միտինգ կխաղան, փողոցներում «սիգնալ» կտան, երթեւեկության ընթացքում հարցազրույցներ կտան լրատվամիջոցներին, որպես ինտելեկտուալներ բառերն զգուշությամբ ընտրելով կխոսեն … վերջում էլ մենք կանենք այն, ինչ որոշել ենք ի սկզբանե:
Մանավանդ, երբ ինտելեկտուալների հարթակում են հայտնվում մարդիկ, ովքեր բոցաշունչ ելույթներից հետո իջնում են հարթակից ու պայքարում են ոչիշխանական ուժերի դեմ:
Խոր շունչ քաշելով ու երջանկությունն հազիվ զսպելով՝ հայտարարում են, որ հրաշալի է, երբ «Դեմ եմ»-ը չընկրկեց ոչիշխանականների առջեւ ու իրենց էլ արտոնեց ցույց տալ իրենց հռետորական ունակությունները:
Տրամաբանությունը հուշում է, որ այդ մարդիկ պետք է լրագրողներին ներկայացնեին իշխանության իրական դեմքը, բողոքեին իշխանության քայլերի դեմ: Սակայն, իշխանությանն հանգիստ թողնելով՝ ուրախությամբ արձանագրում են ոչ իշխանական ուժերի «նենգ» պահվածքը, ինչը հասկացել է «Դեմ եմ»-ը եւ չի ընկրկել նրանց առջեւ: Հետն էլ բանսարկուի պես մի ստահոդ տեղեկություն են նետում լրատվամիջոցների երախը, թե ոչիշխանականները Բաղրամյան 26-ի հետ են կապված և վերահսկվում են այնտեղից:
Կատարյալ մառազմ:
Դե, ինչպես միշտ՝ «Գողն ասում է՝ բռնեք գողին»:
Մի խոսքով, ներդրվածներն իրենց դրսեւորում են այն 20 տոկոսի նման, որը դեմ չէ Սերժ Սարգսյանին եւ նրա իշխանությանը: Բայց զարմանալիորեն հայտնվում են դեմ արտահայտվող 80 տոկոսանոց զանգվածի շահերը պաշտպանող նախաձեռնության հարթակում:
Ի դեպ, ոչ ոք չի կարող նորմալ մարդուն համոզել, որ իշխանությանը դեմ 80 տոկոսանոց ազգաբնակչությունը հեռանկարային է համարում քաղաքացիական պայքարը: Մեծամասնությունը հնարավոր է որոշ ժամանակ հավատա այդ շարժմանը, բայց միայն այն պարագայում, երբ համոզված լինի, որ քաղաքացիականը վերածվելու է քաղաքական պայքարի: Եթե ոչ՝ ոչ: Դադարելու է հավատալ:
Եվ ի վերջո, հեծանիվ հորինել պետք չէ։ Քաղաքական հարցը (ինչպիսին կենսաթոշակայինն է) լուծվում է քաղաքական մեթոդով։
Պարտադիր կուտակային քաղաքականացում

Կիմա Եղիազարյան