Արամ Ա. Կաթողիկոսը Սիրիայի իշխանություններից պահանջել է անմիջապես պաշտպանել Քեսաբի հայությանը
Սիրիայի հայաբնակ Քեսաբ ավանի վրա ուրբաթ թուրքական սահմանի կողմից սկսված հարձակման առաջին իսկ ժամերից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա.-ն հետևում է ստեղծված կացությանն ու դժվարություններին, որոնց առերեսվում են հատկապես Քեսաբի հայերը։
«Այս մասին տեղեկացնում է Բերիո լուրերի ֆեյսբուքյան էջը»,–գրում է tert.am-ը։
Վեհափառը կապեր է հաստատել Հալեպի, Լաթաքիայի, Դամասկոսի և Լիբանանի հոգևոր, համայնքային և քաղաքական պատասխանատուների հետ և խորհրդակցություններ անցկացնել։
Երբ շաբաթ օրը Թուրքիայից ավելի կազմակերպված կերպով մի քանի ճակատներով ներթափանցումներ կատարվեցին՝ թիրախում ունենալով Քեսաբը, Արամ Ա.-ն կապվել է Սիրիայի նախագահական պալատի հետ և պահանջել անմիջապես բանակային նոր ջոկատներ ուղարկել Քեսաբ՝ պաշտպանելու շրջանի հայությանը։
Նույն օրը գիշերը Վեհափառին այցելել է Լիբանանում Սիրիայի դեսպանը և հայտնել, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադն իրեն հանձնարարել է տվել անմիջապես այցելել Վեհափառ հայրապետին և վստահեցնել, որ սիրիական պետությունն ու բանակն անելու են հնարավորը՝ շրջանում խաղաղության վերահաստատման համար։
Ավելի քան մեկ ժամ տևած հանդիպման ընթացքում դեսպանը հայտնել է, որ իրենց ունեցած հստակ տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան ոչ միայն քաջալերել է զինյալների մուտքը Քեսաբ, այլև նրանց տրամադրել է ծանր զենքեր և դյուրացրել է նրանց առաջխաղացումը։
Դեսպանը նշել է, որ թեև Սիրիայի բանակը զոհեր է տվել, սակայն կարողացել է զգալի չափով հետ մղել զինյալների թափանցումը։ Դեսպանն ասել է, որ Սիրիայի նախագահն ու պետությունը խոր հարգանք ունեն հայ ժողովրդի հանդեպ և սիրիահպատակ հայերին համարում է սիրիական հայրենիքի հավատարիմ քաղաքացիներ ու նրանց պաշտպանությունը պետության պարտականությունն է: