Այսօր մեկնարկելիք ԱԺ քառօրյայում ոչիշխանակամ ուժերը նախաձեռնելու են ստորագրահավաք`
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոչիշխանական ուժերը նախաձեռնելու են ստորագրահավաք: Այն ուղղված է լինելու արտահերթ կարգով ԱԺ օրակարգ ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ մտցնելուն: Պատգամավորներն առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կքննարկի ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13թթ-ին ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ սահմանելու օրինաչափությունը և դրանց միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքները: Խոսքը արագաչափերի, տեսագրող սարքերի, ԱՊՊԱ համակարգի ներդրման, տրանսպորտի թանկացման, վճարովի ավտոկայանատեղիների և այլն սահմանելու մասին է:
Այսօր մեկնարկելիք ԱԺ քառօրյայում ոչիշխանակամ ուժերը նախաձեռնելու են ստորագրահավաք`
Այսօր մեկնարկում է Ազգային ժողովի հերթական քառօրյա նիստը։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ոչիշխանական ուժերը նախաձեռնելու են ստորագրահավաք: Այն ուղղված է լինելու արտահերթ կարգով ԱԺ օրակարգ ժամանակավոր նոր հանձնաժողով ստեղծելու նախագիծ մտցնելուն:
Պատգամավորներն առաջարկում են ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, որը կքննարկի ՀՀ կառավարության և Երևանի քաղաքապետարանի կողմից 2012-13թթ-ին ազգաբնակչության և տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ լրացուցիչ վճարներ, տուրքեր և տուգանքներ սահմանելու օրինաչափությունը և դրանց միջոցով թաքնված հարկային բեռի ավելացման հիմնավորվածությունն ու հետևանքները: Խոսքը արագաչափերի, տեսագրող սարքերի, ԱՊՊԱ համակարգի ներդրման, տրանսպորտի թանկացման, վճարովի ավտոկայանատեղիների և այլն սահմանելու մասին է:
7or.am