Լրահոս

24.03.2014 11:18


Թուրքիայի նախագահը «Twitter»–ի արգելափակումն անօրինական է համարել

Թուրքիայի նախագահը «Twitter»–ի արգելափակումն անօրինական է համարել

Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլը մեղադրել է կառավարությանը ոչ օրինական գործողությունների մեջ վարչապետ Էրդողանի՝ «Twitter»–ի արգելափակումից հետո։

Գյուլը հայտարարել է, որ «իրավականորեն անհնար է անջատել համացանցը»։ Նա նշել է, որ «թուիթների» քանակը Թուրքիայից աճել է այն օրից, երբ կայքն արգելափակվել է։

Թուրքիայի վարչապետն էլ, ելույթ ունենալով Իզմիթ և Ստամբուլ քաղաքներում իր կողմնակիցների ցույցերին, կրկնապատկել է սոցիալական մեդիայի քննադատությունը։

Ավելի վաղ ԵԱՀԿ ԶԼՄ–ի ազատության ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը կոչ էր արել Թուրքիայի իշխանությանը չեղյալ հայտարարել դատական որոշումները, որոնց հիման վրա Թուրքիայում մարտի 20-ին արգելափակել են «Twitter»–ը։

Տեղեկացնում է «rosbalt.ru»–ն։

Այս խորագրի վերջին նյութերը