ԿԱՄՔ քաղաքացիական շարժման պահանջը ՀՀ կառավարությունից
Տիգրան Սարգսյանը փետրվարի 24-ին ներկայացրեց հանրությանը, որ մոտակա շաբաթների ընթացքում իրենք կքննարկեն, թե ինչ պայմաններ պետք է ստեղծեն Ռոսնեֆտ ընկերության ներդրումային ծրագրերի համար, որպեսզի հնարավորին չափ կարճ ժամկետում դրանք դառնան իրականություն:
Շաբաթները անցնում են, իսկ պատասխան չկա:
ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը հարցում ուղարկեց Մոսկվա և Ռոսնեֆտ ընկերությունը նույնպես հաստատեց, որ նրանք ցանկանում են ներդրումային ծրագրեր սկսել Հայաստանում և սպասում են աուդիտի արդյունքներին և ՀՀ կառավարության հարկային կարգի հետ կապված խնդիրների իրականացմանը:
Հիմա հարց է առաջանում, եթե ամեն ինչ այսքան լավ է ինչպես ներկայացնում է ՀՀ կառավարությունը, ապա ինչն է խանգարում, որպեսզի աշխատակիցները ստանան իրենց հասնելիք աշխտավարձները, իսկ եթե հնարավոր չէ այդ աշխատավարձները վճարել ամբողջությամբ, ապա պետք է կառավարությունը ներկայացնի աշխատակիցներին աշխատավարձների վճարման ժամանակացույցը:
ԿԱՄՔ քաղաքացիական շարժումը պահանջում է ՀՀ կառավարությունից
1. Վճարել աշխատակիցների ուշացված աշխատավարձները
2. Ներկայացնել աշխատակիցներին աշխատավարձի վճարման ժամանակացույցը, սահմանված գրաֆիկով:
Արտաշես Ավետիսյան ԿԱՄՔ քաղաքացիական շարժման հիմնադիր