Հաագայում մեկնարկել է միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը
Այսօր Հաագայում մեկնարկել է միջուկային անվտանգության հարցերով գագաթնաժողովը։ Դրան մասնակցում են ավելի քան 50 երկրների նախագահներ և 5 միջազգային կազմակերպություններ։ «ԻՏԱՌ ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովին ներկա են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը։ Ռուսական պատվիրակությունը գլխավորելու է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Գագաթնաժողովին մասնակցում են նաև Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները։ Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։