Լրահոս

24.03.2014 17:15


ԵՀՄՖ. «Թուրքիան երազել անգամ չէր կարող ՀՀ-ի կողմից նման խայտառակ պասիվ վերաբերմունք»

ԵՀՄՖ. «Թուրքիան երազել անգամ չէր կարող ՀՀ-ի կողմից նման խայտառակ պասիվ վերաբերմունք»

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունից հայտնում են, որ շուտով կսկսվի Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախապատրաստման վերջին տարին, և ԵՀՄՖ-ը ծրագրում է տասնյակ միջոցառումներ` Եվրոպայի համարյա բոլոր երկրներում անցկացնելու համար: Սակայն արտերկրի հայության ակտիվ նախապատրաստական ֆոնի վրա ԵՀՄՖ-ն բարձրաձայնում է ՀՀ իշխանության կողմից անասելի ցածր մակարդակով տարվող աշխատանքների շուրջ: Թուրքիան երազել անգամ չէր կարող ՀՀ-ի կողմից նման խայտառակ պասիվ վերաբերմունք ակնկալելու, մանավանդ ցեղասպանության դեմ տարվող կազմակերպչական աշխատանքների ակտիվացման ֆոնի վրա: Հատկապես ակնառու է ՀՀ ԱԳ նախարարի, արդեն կարելի է ասել հատուկ վերաբերմունքը` Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի շուրջ, ամբողջովին ընդունված ԵՄ-ի միակ երկրի` Սլովակիայի կողմից: Նախարար Նալբանդյանն անկասկած պատասխան պիտի տա այս հարցի շուրջ ցուցաբերած մտածված պասիվության համար, հատկապես այլ երկրների ակտիվության ֆոնի վրա: Սլովակիան կարծում էր, որ Հայաստանը ջանք ու եռանդ չի խնայի համանման օրենք ԵՄ-ի մնացած երկրներում սատարելուն և անցկացնելու ուղղությամբ: Օրենքի գոյության բացառիկ կարևորությունն ակնհայտ դարձավ վերջերս Շվեցարիայի դատարանի կողմից թուրք ազգայնական Դողու Փերինչեքի նկատմամբ արդեն հարուցված քրեական գործի վերահաստատման առիթով, երբ այս երկիրը դեմ գնաց նույնիսկ Մարդու Իրավունքների Եվրոդատարանի որոշմանը: Այս առիթով Վատիկան Ինսիդեռ ում /VATICAN INSIDER/ , մոտ մեկ տարի առաջ հրապարակված հայտնի քաղաքկան գործիչ Մարկո Տոսատտի /Marco Tosatti/ Հայոց ցեղասպանության օրենքի ընդունման շուրջ հոդվածը վերջերս վերահրապարակվել է և այն սիրով ներկայացնում ենք մեր հասարակության ուշադրությանը:

Եվրոպական օրենքը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու շուրջ

Հայոց ցեղասպանությունը: Ֆրանսիան առաջին երկրիը չէր, որը դատապարտել է Թուրքիայի կողմից այն իրադարձությունների ժխտումը, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին Մերձավոր Արևելքում: Սլովակիայի Գերագույն Դատարանի նախագահ, Արդարադատության նախկին նախարար Ստեֆան Հարաբինն արտահայտել է իր զարմանքն, այն փաստի շուրջ, որ Անկարան, քննադատելով Սլովակիային և Շվեյցարիային` ցեղասպանության ժխտման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքի ընդունման համար, այդ նույն հարցին Ֆրանսիայի պատասխանի շուրջ հանկարծ անասելի աղմուկ բարձրացրեց: Հարաբինն արել է այս հայտարարությունն իր նամակում` ուղղված Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ նախագահ Աշոտ Գրիգորյանին: <>:

Ֆորումի նախագահին նաև տեղեկացրել են, որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և Սլովակիայում թուրք դեսպանը նախաձեռնել էին մի արշավ` ընդդեմ Բրատիսլավայում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող կոթողի, պահանջելով նրա ապամոնտաժումը:

Թուրքիայի դեսպանի Փարիզ վերադառնալու օրը հայտարարվեց, որ ֆրանսիական կառավարությունը հաստատել է, որ ինքը ցանկանում է արագացնել պառլամենտական գործընթացները` կապված այն օրենքի հետ, որը սանկցիաներ է սահմանում Հայոց ցեղասպանության ժխտման դեպքում: Ֆրանսիական Հանրային ռադիոյի <> ռադիոալիքը հայտարարեց, որ գործադիր մարմինները մտադրված են Սենատի օրակարգ մտցնել այս օրենքի քննարկումը, որը դեկտեմբերի 22-ին արդեն իսկ հավանության էր արժանացել Ազգային ժողովի կողմից և հունվարի վերջին օրենքի հաստատումը իրականացնել: Օրենքի ընդունման այս փորձը Թուրքիայի կողմից սուր արձագանք առաջ բերեց և նա ետ կանչեց իր դեսպանին Անկարա ու սառեցրեց բոլոր ռազմական համագործակցությունները Փարիզի հետ: Եթե այս օրենքը վերջնականապես ընդունվի, ապա այն իր մեջ կներառի մինչև մեկ տարի ազատազրկում և տուգանք մինչև քառասունհինգ հազար եվրո նրանց նկատմամբ, ովքեր կժխտեն, որ թուրքերի կողմից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված հայերի զանգվածային ջարդերը ցեղասպանություն են: Եվ կա մեծ հավանականություն, որ Ֆրանսիայի կողմից հայտարարված այս օրենքի ընդունումը կարող է դառնալ կարևոր նախադեպ ողջ Եվրամիության համար:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը