Եթե Սահակաշվիլին չներկայանա Վրաստանի Գլխավոր դատախազություն, նրա նկատմամբ հետախուզություն կսկսեն
Եթե Միխայիլ Սահակաշվիլին չներկայանա Վրաստանի Գլխավոր դատախազություն, որտեղ նա կանչվել է որպես վկա մի շարք հարցերով, նախկին նախագահի նկատմամբ հետախուզություն կհայտարարվի։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Վարչապետը «Կվիրիս պալիտրա» թերքին տված հարցազրույցում նշել է, որ Սահակաշվիլին պարտավոր է ներկայանալ հարցաքննությանը. նա ինը տարվա ընթացքում եղել է Վրաստանի նախագահը, և Գլխավոր դատախազությունը նրան հարցեր ունի մի շարք կարևոր գործերի առնչությամբ: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»-ը: