Լրահոս

24.03.2014 20:20


Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Տեղաբաշխվել են 500 մլն դրամ ծավալով պարտատոմսեր

Մարտի 24-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13236144 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 692 մլն դրամ, որից մրցակցային` 677 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 15 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 490 295 659 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.8301 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.8686 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:

Այս խորագրի վերջին նյութերը