Լրահոս

24.03.2014 22:58


«Տնտեսության «մուխը մարած» վարչակարգի ներկայացուցիչը փորձում է համոզել մեզ, որ մեղավորը իրենց քաղաքական հակառակորդներն են»

«Տնտեսության «մուխը մարած» վարչակարգի ներկայացուցիչը փորձում է համոզել մեզ, որ մեղավորը իրենց քաղաքական հակառակորդներն են»

Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը իբր «բադասխանել» է Նաիրա Զոհրաբյանի այն դիտարկմանը, որ վճարովի կանգառների եկամուտի մեծ մասը գնում է ոչ թե քաղաքապետարան, այլ այդ կայանատեղիների սպասարկման իշխանական «գրանտը» շահած ընկերությանը: Նախարարը անկեղծ հավատացել է, որ դելեգիտիմացված վարչակարգի վրայից հսկայական գումարներ աշխատելու թեման «ցրելով» կամ ուղղելով այլոց վրա` նա կարող է հասնել նրան, որ ինչ-որ մեկը հավատա իրեն ու համաձայնվի ասվածի հետ: Տնտեսության «մուխը մարած», հսկայան արտագաղթ հրահրած, խայտառակ սոցիալ-տնտեսական պայմաններ ապահոված, արտաքաին քաղաքականությունում տակ տված վարչակարգի ներկայացուցիչը փորձում է համոզել մեզ, որ իրենք մեղավոր չեն, մեղավորը, իբր թե, իրենց քաղաքական հակառակորդներն են, որոնք փորձում են կասեցնել երկրի գլորումը դեպի անդունդ:

Այս խորագրի վերջին նյութերը