Մարտի 19-ին Հրազդանի կիրճում` Դավիթաշենի կամրջի տակ, երիտասարդի դի էր հայտնաբերվել։ «Զալիկո Լուլուկյանը Ջավախքից էր, սովորել է Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի 3-րդ կուրսում։ Ինքնասպանության լուրը ցնցել է Ջալիկոյի ընկերներին և ողջ ջավախքահայությանը»,–գրում է «Չորրորդ իշխանություն»-ը։ Թերթը հայտնում է, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ 21-ամյա Զալիկո Լուլուկյանը աշխատել է «Տոտո գեյմինգ» բուքմեյքերական ընկերությունում։ Վերջինս խաղադրույք է կատարել և տանուլ տվել 2000 ԱՄՆ դոլարի չափով գումար, որից հետո երիտասարդը ինքնասպանություն է գործել։ Սակայն համացանցում շրջանառվում է այն վարկածը, որ ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ դրդել են դրան։
«Մեզ տեղեկացրեցին, որ Զալիկոյի խնդիրների մասին տեղյակ չեն նաև նրա ծնողները, անգամ հարազատ եղբոր հետ չի կիսվել այդ մասին։ Զալիկոյի ընտանիքը սոցիալապես ապահովված չէ։ «Տոտո գեյմինգ» բուքմեյքերական ընկերությունում Զալիկոյի աշխատելու և խաղադրույք կատարելու մասին փորձեցինք ճշտել ընկերության գրասենյակից։ Հատկանշական է, որ մեր զանգահարած բաժիններից հայտնում էին, թե իբրև չեն ճանաչում Զալիկո Լուլուկյանին և երբեք. չեն լսել դեպքի մասին։ Ընկերության մարքեթինգի բաժնից Դավիթ անունով աշխատակիցը հորդորեց, որ գրավոր նամակ ուղարկենք ընկերություն՝ փոստային ծառայության միջոցով, որպեսզի տնօրինությունը պատասխանի, իսկ սպասարկող բաժնի աշխատակիցը մեզ տեղեկացրեց, որ անմիջապես կհաղորդի տնօրինությանը, որպեսզի կապվեն մեզ հետ։ Սակայն երեկվա դրությամբ մեկնաբանություններ ստանալ այդպես էլ մեզ չհաջողեց, ընկերությունից էլ մեզ չզանգահարեցին»,–գրում է «ՉԻ»–ն։
2000 դոլար տանուլ տալուց հետո ինքնասպան է եղել

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։