Անհետացած «Boeing»-ը վթարի է ենթարկվել Հնդկական օվկիանոսում
«Malaysia Airlines» ընկերության անհետացած «Boeing»-ը վթարի է ենթարկվել Հնդկական օվկիանոսում: «Reuters»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Մալազիայի վարչապետ Նաջիբ Տուն Ռազակը:
Նա հայտնել է, որ օդանավն ընկել է Հնդկական օվկիանոսի հարավային հատվածում: Ենթադրվում է, որ օդանավում գտնվող մարդկանցից ոչ մեկին չի հաջողվել փրկվել։
Հիշեցնենք՝ 227 ուղևորով և անձնակազմի 12 անդամներով Կուալա-Լումպուրից Պեկին թռչող օդանավն անհետացել էր ռադարներից մարտի 7-ի գիշերը: