Լրահոս

25.03.2014 10:38


«Պատերազմի ամենածանր ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը մի քանի ամիս ծվարել էր Մոսկվայում»

«Պատերազմի ամենածանր ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը մի քանի ամիս ծվարել էր Մոսկվայում»

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հայտարարել է, թե «պատերազմի ժամանակ», երբ «վայ գործիչներն» էստեղ իրենց համար նպատակադրումներ էին իրագործում, Սերժ Սարգսյանն իր ընտանիքով «հրանոթների արկերի տակ էր»։
Ամեն անգամ, երբ Գալուստ Սահակյանը մտքարտահայտումներ է իրագործում, շատ անհարմար բան է ստացվում։ Խոսքն, իհարկե, Սերժ Սարգսյանի անձնական խիզախության մասին չէ․ դրանում որևէ մեկը չի կասկածում (եթե պետք լինի, «Պալկովնիկը» մի երկու դրվագ էլ նրա մասին կպատմի)։ Խոսքն այն մասին է, որ «հրանոթների արկերի» կիրառման փուլում Սերժ Սարգսյանն արդեն Հայաստանում էր․ նրա աշխատասենյակն էլ ՀՀ պաշտպանության նախարարության շենքում էր՝ Երևան-Աշտարակ մայրուղու վրա։ Իսկ այդ տարածքը, մեր մեջ ասած, առանձնապես չի հրետակոծվել։ Այդ ժամանակահատվածում, ի դեպ, չի հրետակոծվել նաև Մոսկվան, որտեղ պատերազմի ամենածանր ժամանակահատվածում մի քանի ամիս ծվարել էր Սերժ Սարգսյանը (բնականաբար, Հայաստանում որևէ մեկին տեղյակ չպահելով այդ մասին)։ Իսկ մնացած հարցերում Գալուստ Գրիգորիչն, ինչպես միշտ, իրավացի է»։
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը