Գեղեցկության մրցույթի նախկին հաղթողը հերքում է իր և Էրդողանի սիրավեպի մասին լուրերը
Նախկին «Միսս Թուրքիա», հաղորդավարուհի Դեֆնե Սամեիլին հերքել է սոցցանցերում տարածված իր և վարչապետ Ռեջեփ Էրդողանի միջև սիրավեպի վերաբերյալ լուրերը։ Գեղեցկության մրցույթի նախկին թագուհու կարծիքով նման լուրերը Թուրքիայի կառավարության ղեկավարի վարկաբեկման փորձեր են։
«Ես վրդովված եմ։ Սոցցանցերը ոտնահարել են իմ բոլոր իրավունքները։ Ոչ մեկը չի էլ մտածել, թե այդ մտահանգումները ինչ են նշանակում իմ և հարազատներիս, հատկապես երեխաներիս համար։ Ես այդ լուրերը արհամարհում եմ, սակայն ոչ ոք անպատիժ չի կարող երեխաներին ցավ պատճառել»,–news.ru–ի փոխանցմամբ՝ ասել է հաղորդավարուհին։