Աշխարհ

25.03.2014 10:58


Ուկրաինական ԶԼՄ–ն հայտնել է ազգայնական «Սաշա Բելիի» սպանության մասին

Ուկրաինական ԶԼՄ–ն հայտնել է ազգայնական «Սաշա Բելիի» սպանության մասին

Ուկրաինական ԶԼՄ–ն հայտնել է ազգայնական Ալեքսանդր Մուզիչկոյի («Սաշա Բելի») սպանության մասին, որի դեմ Ռուսաստանում քրեական գործ են հարուցել ավազակության համար և հայտարարել միջազգային հետախուզություն։ Ինչպես գրում է «Ուկրաինսկայա պրավդան», ծայրահեղականին սպանել են գիշերը ռովենյան սրճարանից ոչ հեռու։

Եսսենտուկյան քաղաքային դատարանը մարտի 12-ին ձերբակալել էր Մուզիչկոյին, որին կասկածում էին Չեչնիայում ռուսական զինվորների սպանությունների և կտտանքների ենթարկելու մեջ։ Գործ հարուցելու հիմք են ծառայել 2000թ.–ին ստացված տվյալները չեչենական Ուլուս–Կերտ գյուղի շրջանում Շամիլ Բասաևի գրոհայինների և Խատտաբի պսկովյան դեսանտի միջև բախման հետաքննությունից։

Վերջին տվյալներով՝ «Սաշա Բելին» գտնվել է Ուկրաինայում։ Ուկրաինական Գլխավոր դատախազությունը փետրվարի վերջին հայտնել է, որ իրավապահ մարմինները գործ են հարուցել Մուզիչկոյի մասնակցությամբ Ռովենսկայա շրջանի դատախազությունում։ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել էր, որ Մուզիչկոն պատասխան կտա արածների համար օրենքի առաջ։

Տեղեկացնում է «РИА Новости»–ին։

Այս խորագրի վերջին նյութերը